Շիրակում 9-ամյա տղայի ձեռքը մնացել է լավաշի հաստոցի տակ

Այսօր՝ ապրիլի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում «Մուշ» սուպերմարկետի հարևանությամբ տղա երեխայի ձեռքը մնացել է լավաշի հաստոցի տակ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Դեպքի վայր են ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ։ 

 

Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի 10/11 հասցեում գործող լավաշի արտադրամասում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Արթիկ քաղաքի բնակիչ 9-ամյա տղա երեխայի ձեռքն արգելափակվել է լավաշի հոսքագծի լավաշ ընդունող ատամնավոր լիսեռի տակ։ 

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, փռի աշխատակիցները երեխայի ձեռքը դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել «Արթիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները երեխայի մոտ ախտորոշել են աջ ձեռքի նախաբազկի ճզմված-պատռված վնասվածք, այնուհետև Գ․ Մանուկյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Քաղաքականություն