Սիմոնյանը հայտարարել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին նկատողություն տալու մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարել է այն պատգամավորներին, որոնք միացան անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնած քաղաքական ակցիային։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթից հետո Թովմասյանը հայտարարել էր, որ չի իջնելու ԱԺ ամբիոնի մոտից, որպեսզի այդ հարթակից այլևս սուտ չհնչի։ Ալեն Սիմոնյանը հորդորել է նրան դադարեցնել ակցիան, ինչին Թովմասյանը չէր համաձայնել, ներս էին հրավիրվել անվտանգության աշխատակիցները, որից հետո ընդմիջում էր հայտարարվել։
Ընդիջումից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիայի անվան տակ պատգամավորները խոչընդոտում էին ՀՀ ԱԺ սահմանադրական գործընթացը։
«Նրանց նկատողություն է հայտարարվում։ Նրանք զրկվում են այսօր նիստերին մասնակցելու հնարավորությունից։ Այն պատգամավորները, որոնք չեն մասնակցել այս ամենին, բնականաբար կվերադառնան և կշարունակեն իրականացնել օրենքով նախատեսված իրենց լիազորությունները»,– նշել է Սիմոնյանը։
Նկատողություն ստացան պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը և հեռացվեցին այսօրվա նիստից` զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարու...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «...