Հացահատիկի գործարքում դժվարությունները Կիևի և ՄԱԿ-ի գործողությունների արդյունքում են առաջանում. Զախարովա
Ներկայումս Ստամբուլի Համատեղ համակարգման կենտրոնում դժվարություններ են առաջանում հացահատիկային գործարքի շրջանակում նավերում ստուգումներ անցկացնելու հարցում։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ներկայումս Ստամբուլի Համատեղ համակարգման հարթակում իսկապես դժվարություններ են առաջանում նոր նավերի գրանցման և ստուգումների անցկացման հետ կապված։ Դրանք առաջանում են բացառապես Ուկրաինայի ներկայացուցիչների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործողությունների արդյունքում, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն ցանկանում կամ չեն կարող դիմակայել դրանց», - նշված է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Հաղորդվում է, որ նման գործողությունների արդյունքում ուկրաինական սննդամթերք ստացողների մասնաբաժինը կարիքավոր երկրներում կրճատվել է և հասել նվազագույն մակարդակի՝ արտահանված 28,3 մլն տոննայից ընդամենը 742 հազարն (2,6 տոկոս) է նրանց հասել։
Այս պայմաններում նախաձեռնությանը մասնակցելու կարգը, արդար և թափանցիկ հիմքը գոնե ինչ-որ կերպ վերականգնելու միակ միջոցը, նրա խոսքով, նավերի գրանցումն է, որը ռուս փորձագետներն իրականացնում են խստորեն ընթացակարգի հաստատված կանոնների և նրանց համապատասխան լիազորությունների շրջանակում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ավելացրել է, որ Ռուսաստանի առաջարկը՝ ընդգրկել գրանցման ցուցակներում այն նավերը, որոնք այնուհետև կուղևորվեն կարիքավոր երկրներ, մասնավորապես, Աֆրիկա, ինչպես նաև այն երկրները, որոնք մեկ ամսից ավել հերթի մեջ են, Ուկրաինայի ներկայացուցիչների կողմից շատ սուր է ընդունվել։
Նշենք, որ հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ 2023 թվականի մարտի 18-ին գործարքը երկարացրել են 60 օրով` մինչև մայիսի 18-ը։
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարու...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «...