Վազգեն Թևանյանը 4:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վազգեն Թևանյանը 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ մեկնարկային փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը (79 կգ) մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթել էր բուլղարացի Միխայիլ Իլիև Գերգիևին։
65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանն էլ խոշոր՝ 10:0 հաշվով հաղթել էր իսրայելցի Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերին:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվում է ապրիլի 17-23-ը։
Հայաստանը ներկայացնում են Մանվել Խնձրցյանը(57 կգ), Արսեն Հարությունյանը(61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը(70 կգ), Հրայր Ալիխանյանը(74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97կգ):
Նմանատիպ հոդվածներ
Արման Ավագյանը ևս կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող է մեկնարկել 79 կգ քաշային Արմ...
«Հայրիկը քեզ շատ է սիրում». Ռոնալդուն հրապարակել է 1-ամյա դստեր լուսանկարը և շնորհավորել նրան
Պորտուգալիայի հավաքականի ավագի և նրա 28-ամյա սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի կրտսեր դուստրը դարձել է մեկ տարեկան։ Տարեդարձի պ...
Երևանում մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօրվանից Երևանը կրկին դառնում է...
«Ակնկալում էի, որ լավ առաջնություն կստացվի, բայց որ այսքան լավը կլինի, չէի սպասում». Կոնֆլիտին
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարները տպավորված են Երևանում ապրիլի 15-23-ը անցկացված Եվրոպայի առաջնության կազմակեր...