Թաթոյանը Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերից լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել
ՀՀ ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել Սյունիքի մարզի Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերից և գրառում կատարել:
«Սյունիքի Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերում վաղ առավոտից իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ:
Ապացույցներով ամրագրել ենք ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքինշխան տարածք` Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում:
Փաստերը հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունն ուղղակի անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել օրինական հիմքերով իրենց պատկանող արոտավայրերն ու վարելահողերը։ Խաղաղ բնակիչների անգամ տները, տնամերձ հողամասերը, դպրոցը կամ մանկապարտեզը գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո:
Այս ամենին էլ գումարվում է ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, մեր ժողովրդի նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը:
Թե´ ՀՀ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի ծառայողները խաղաղ բնակչությանն անմիջականորեն պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։ Հետևաբար, մեր զինված ծառայողների կյանքը և առողջությունը նույնպես միջազգային ուղիղ պաշտպանության ներքո են։ Այցի արդյունքներն առավել մանրամասն հատուկ սկզբունքով կվերլուծվեն, կամփոփվեն և զեկույցով կհրապարակվեն»,- ասել է նա և հավելել, որ դրանք կուղարկվեն նաև միջազգային կառույցներին:
[5dc9e7b7e158208e9109230f6788663b.jpg]
[8537dd0968a67805718f09ae38bf1a62.jpg]
[244e39151d503b9c77c6220403ad20fe.jpg]
[63cf262e1fe8d44c0b9868cabed8c0c6.jpg]
[53b849a492864b2eaf53be17611a25df.jpg]
[113109cb34143077b23d51ff90b5f662.jpg]
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանն այսօր այցելել է Սյունիքի մարզի Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղեր` իրականացնելու փաստերի հավաքագրում, վերլուծություն և ամփոփում` անհրաժեշտ գործընթացների համար ամրագրում հավաստի ապացույցներ` միջազգային կառույցներին ներկայացնելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
18+. «Գուցե էջս կոտրել են»․ Հովիկ Աղազարյանը՝ երիտասարդ կնոջը սեռական բնույթի հայհոյանք տալու մասին
«Հրապարակ» օրաթերթը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից մեկնաբանություն է խնդրել անվայելուչ պահվածքի վերաբերյալ, սական...
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է ԵԱՀԿ նախագահին, իր դժգոհությունը հայտնել
Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցո...
Քոչարյանի գրասենյակը՝ վարչապետ Փաշինյանի հայտարարության մասին․ News
«Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս», - այսօր՝ ապրիլի 12-ին խորհրդարանո...
Իրանն ու Ադրբեջանը ունեն թշնամիներ․ Քանանի
Երկուշաբթի օրը իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում դիմելով լրագրողներին՝ Նասեր Կանանին Իրանը բնութագրեց որպես անթիվ կարողո...