18+. «Գուցե էջս կոտրել են»․ Հովիկ Աղազարյանը՝ երիտասարդ կնոջը սեռական բնույթի հայհոյանք տալու մասին
«Հրապարակ» օրաթերթը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից մեկնաբանություն է խնդրել անվայելուչ պահվածքի վերաբերյալ, սական վերջինս ասել է, որ հավանաբար իր էջը կոտրել են, և որ ինքը չէ տարածված մեկնաբանությունների հեղինակը. «Մի քանի ժամ է՝ ընկերներս ինձ զանգում են, հարցնում են, թե ինչ է, ես նրանցից եմ տեղեկացել: Հանգստյան օրերին իմ էջ չեմ մտել, ուսանողական ընկերներով Քանաքեռավանում հավաքույթ էինք կազմակերպել, չեմ հերքում՝ գրառումն իմն է, բայց մեսենջերից չեմ օգտվել։ Հավանաբար, ինչ-որ մեկը զուգահեռ օգտագործել է մեսենջերս, գուցե էջս կոտրել են, խնդրել եմ օգնականս պարոլը փոխի»,- ասաց Աղազարյանը։ Մեր հարցին՝ ով կարող էր իր էջից օգտվել.«ես ինչ իմանամ»,- զայրացել է Աղազարյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը անձնական նամակով հայհոյել է իրեն ամոթանք տված լրագրող Տաթեւ Վիրաբյանին: NEWS.am-ի հետ զրույցում Տաթեւը պատմել էր, որ իր մտերիմ մարդուն է հայհոյել պատգամավորը, ինչից հետո ինքը որոշել է ամոթանք տալ, եւ Աղազարյանը դրան նույնպես սեռական բնույթի հայհոյանքով է պատասխանել:
«Ես փորձեցի կարգի հրավիրել նրան, սակայն նման լկտի պատասխան ստացա ԱԺ իշխող խմբակցության պատգամավորից: Ես ընդամենը գրել էի, որ տարիքով մարդ ես, ինչու ես նման ձեւ պատասխանում երիտասարդ աղջկան: Իմ համար դժվար էր իհարկե, որ հորս տարիքին մարդը նման ձեւ է պատասխանում, բայց որոշում եմ իմ ֆեյսբուքյան էջում դա տարածել»,-ասաց նա:
Տաթեւ Վիրաբյանը ասսել է, որ ինքը գրավոր դիմելու է ԱԺ էթիկայի հանձնաժողովին՝ քննության առնելու այս հարցը:

Նմանատիպ հոդվածներ
Իրանն ու Ադրբեջանը ունեն թշնամիներ․ Քանանի
Երկուշաբթի օրը իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում դիմելով լրագրողներին՝ Նասեր Կանանին Իրանը բնութագրեց որպես անթիվ կարողո...
«Թուրքիայում հայն ընդունվում է որպես թշնամի, դա են ցույց տալիս գրեթե բոլոր հետազոտությունները». թուրք փորձագետ
Թուրքիայի խնդիրները տարածաշրջանի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Լիբիան, Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, այնքան խճճված են, որ...
Կենսաթոշկները, նպաստները և նվազագույն աշխատավարձերը կբարձրանան
2023 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում։Այս մասին հայտնել...
Իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում․ Քոչարյանի գրասենյակից պատասխանել են Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, որտեղ նաև ՀՀ երկրորդ նախագահ...