Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է ԵԱՀԿ նախագահին, իր դժգոհությունը հայտնել
Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ մատնանշելով ադրբեջանական կողմի հանցագործությունների վերաբերյալ կոնկրետ փաստեր և օրինակներ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից չորս ամիս շարունակվող անօրիանական շրջափակման հումանիտար հետևանքներն ու Արցախի ժողովրդի բազմաթիվ իրավունքների լայնածավալ խախտումները։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ միջազգային դերակատարների կոչերն անտեսելն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումն Ադրբեջանի համար որևէ հետևանք չեն առաջացնում, ինչն էլ ավելի է ընդլայնում ադրբեջանական անպատժելիությունն ու ամենաթողությունը։ Միջազգային հանրության հայտարարություններին և կոչերին Ադրբեջնանը պատասխանում է շրջափակման խստացմամբ ու խաղաղ բնակչությանը նորանոր տառապանքներ հարուցող գործողություններով։
Գեղամ Ստեփանյանն իր դժգոհությունն է արտահայտել ստեղծված հումանիտար ճգնաժամին միջազգային հանրության կողմից ոչ համարժեք ու հասցեական վերաբերմունքի առթիվ, նշել, որ անհասկանալի և անընդունելի է մարդու իրավունքների պաշտպանության հարցում միջազգային հանրության տարբերակված մոտեցումները տարբեր հակամարտությունների համատեքստում և հույս հայտնել, որ միջազգային գործընկերների կողմից կձեռնակվեն գործնական քայլեր շրջափակումը վերացնելու և հումանիտար իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Կարևորելով ԵԱՀԿ ներգրավվածությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Պաշտպանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեության վերականգնման, կազմակերպության կողմից Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու և մշտական ներկայություն ունենալու անհրաժեշտությունը։
Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ |
Նմանատիպ հոդվածներ
18+. «Գուցե էջս կոտրել են»․ Հովիկ Աղազարյանը՝ երիտասարդ կնոջը սեռական բնույթի հայհոյանք տալու մասին
«Հրապարակ» օրաթերթը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից մեկնաբանություն է խնդրել անվայելուչ պահվածքի վերաբերյալ, սական...
Քոչարյանի գրասենյակը՝ վարչապետ Փաշինյանի հայտարարության մասին․ News
«Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս», - այսօր՝ ապրիլի 12-ին խորհրդարանո...
Իրանն ու Ադրբեջանը ունեն թշնամիներ․ Քանանի
Երկուշաբթի օրը իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում դիմելով լրագրողներին՝ Նասեր Կանանին Իրանը բնութագրեց որպես անթիվ կարողո...
«Թուրքիայում հայն ընդունվում է որպես թշնամի, դա են ցույց տալիս գրեթե բոլոր հետազոտությունները». թուրք փորձագետ
Թուրքիայի խնդիրները տարածաշրջանի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Լիբիան, Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, այնքան խճճված են, որ...