Քոչարյանի գրասենյակը՝ վարչապետ Փաշինյանի հայտարարության մասին․ News
«Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս», - այսօր՝ ապրիլի 12-ին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՔՊ-ան պատգամավորի Արցախի ինքնորոշման վերաբերյալ հարցին։
Քանի որ «Մադրիդյան սկզբունքները» որպես բանակցությունների հիմք ընդունվել են 2007 թվականին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, News.am-ը մեկնաբանության խնդրանքով դիմել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ։
Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն, մեզ հետ զրույցում ասաց․ «Բազմիցս հանգամանալից եւ սպառիչ անդրադարձել ենք այս հարցին: Չկրկնվելու համար, մեջբերեմ նախորդ տարի նոյեմբերի 14-ին գրասենյակի արձագանքից մի հատված․
«2007 թվականին բանակցային ծանր ջանքերի շնորհիվ բանկացային սեղանին հայտնված Մադրիդյան սկզբունքերով ոչ միայն չկար եւ չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, այլեւ առաջին անգամ միջազգայնորեն ընդունելի եւ երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Մադրիդյան սկզբունքերն այլեւս հրապարակված են, եւ նույնիսկ Ալիեւի կամ որեւէ այլ թուրքի մտքով այսքան ժամանակ չի անցել պնդել, թե դրանցում Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս…»։
Նմանատիպ հոդվածներ
18+. «Գուցե էջս կոտրել են»․ Հովիկ Աղազարյանը՝ երիտասարդ կնոջը սեռական բնույթի հայհոյանք տալու մասին
«Հրապարակ» օրաթերթը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից մեկնաբանություն է խնդրել անվայելուչ պահվածքի վերաբերյալ, սական...
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է ԵԱՀԿ նախագահին, իր դժգոհությունը հայտնել
Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցո...
Իրանն ու Ադրբեջանը ունեն թշնամիներ․ Քանանի
Երկուշաբթի օրը իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում դիմելով լրագրողներին՝ Նասեր Կանանին Իրանը բնութագրեց որպես անթիվ կարողո...
«Թուրքիայում հայն ընդունվում է որպես թշնամի, դա են ցույց տալիս գրեթե բոլոր հետազոտությունները». թուրք փորձագետ
Թուրքիայի խնդիրները տարածաշրջանի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Լիբիան, Եգիպտոսը, Սիրիան, Իրաքը, այնքան խճճված են, որ...