ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում էի թքեի հենց Քյարամյանի երեսին և օնլայն ներողություն խնդրեի․ զոհված զինծառայողի ծնող
Մենք հասկանում ենք, որ քաշքշուկները բարոյական տեսանկյունից մեզ վնաս է պատճառել, բայց այսօր մենք ավելի թանկ բան ենք կորցնում, մեր տղերքի արյունով թռջված հողն ենք կորցնում, որը մեզ համար շատ ավելի թանկ է, քան մեզ քաշքշելը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, Քննչական կոմիտեից դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 1-ին ոստիկանների կողմից զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու դեպքին:
Հարցին, թե մինչեւ երբ է ՔԿ-ի դիմաց շարունակվելու նստացույցը, նա պատասխանեց. «Մենք ասել ենք, որ ժամը 3-ին լրանում է նստացույցի 24 ժամը, մենք հիմա սպասում ենք իրենց, կախված է իրենց պատասխանից, կամ չպատասխանից: Դրանից հետո կորոշենք: Իրենք մեզ երեկ ասել են, որ զբաղված են, չեն կարող մեր հարցերին պատասխանել, իրականում չունեն պատասխան:
Մենք տեսանք, թե Ալեն Սիմոնյանը ոնց էր թքել քաղաքացու վրա: Ճիշտն ասած, ես ինքս ուզում էի թքեի հենց Քյարամյանի երեսին եւ ինչպես ինքն է արել, օնլայն ներողություն խնդրեի: Մեկ է՝ դրա համար ոչ մի դատ, ոչ մի պատասխանատվություն չկա:Ես ամբողջ գիշեր չեմ քնել, սպասել եմ, որ գա, մինչեւ հիմա չի եկել»,-ասաց նա:
Կինը նաեւ նշեց, որ իրեն բռնության ենթարկած ոստիկաններն ատռերեսման ժամանակ ներողություն են խնդրել, ասել են, որ չեն ուզեցել նման բան լինի, բայց արել են, որովհետեւ ունեցել են հրաման:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գետինը մտնես, բա տենց բան հնարավոր է՞ ասել․ Անդրանիկ Քոչարյան
Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ 5-րդ շարասյանը վերաբերող հարցին։ Լրագրողը նկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի հարցով Հայաստանի հստակ օրակարգը ո՞րն է․ ԱԽ քարտուղարն ասաց
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՍիվիլՆեթի»-ի հետ զրույցում պատասխանեց «Հայաստանի արցախյան օրակարգը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք Ադրբեջանի հետ լավ էլ կապի մեջ են. Մամիջանյան
«Եթե ՀՀ սուվերեն տարածքում շրջում են առնվազն երկու ադրբեջանցի զինյալներ ու երկուսն էլ փաստացի հայտնաբերվում են քաղաքացին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարսի թունելներն անցնող նոր տրոլեյբուսների, փոփոխվող ավտոբուսների մասին
Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությանը փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երքաղլույս» ընկերության...