ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մհեր Սահակյանի մոտ հայտնաբերվել է մկրատ, որի վրա եղել են արյան հետքեր. Վարդապետյան
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում ներկայացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը։
Նշենք, որ մարտի 31-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում մարտի 31-ին, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ,դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։ Մհեր Սահակյանը ձեռքով հարվածել է սեղանին, կանգնել, բղավելով դիտողություն արել հանձնաժողովը նախագահող Վլադիմիր Վարդանյանին։ Շրջանցելով իր և Վարդանյանի միջև նստած Ալխաս Ղազարյանին, աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել է Վլադիմիր Վարդանյանի դեմքի ձախ քունքային շրջանին»,– ասել է Վարդապետյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...