ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով.
«Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հասել: Քաղաքացին բյուջեի մսխման կասկածով ահազանգում ա, որ շինարարությունը թերի ա ու անորակ: Նրան (ինձ էլ) հրաժարվում են տրամադրել ավարտական ակտը, որ չտեսնի ինչի դիմաց ինչքան ա վճարվել: Փոխարենը գրազ են գալիս, որ գրքործ հարուցելու կգնան, եթե չափեն ու պարզեն, որ քաղաքացին ճիշտ ա (անորակը հեչ): Հասկանում եք, չէ՞, սա ինչ ա: Այսօր չափել են ու, ըստ Արթուրի, գրազը կրել ա քաղաքացին: Նախօրեին նրան թույլ չտվեցին նկարահանել նույն հարցի շուրջ իր հանդիպումը Ավինյանի ու վարչական շրջանի ղեկավարի հետ: Փոխարենն ասել էին, թե բյուջեն այնքան ա շատացել, որ 24 մլն դրամը մեծ փող չի»:
Նշենք, որ խոսքը Գայի արձանի տարածքի մասին է։ Համացանցում տարածվող տեսանյութում շինարար Արթուր Չախոյանը խոսում է գրազի մասին․
«Մենք պետք է այսօր գայինք, չափեինք կապալառուի հետ, ես եկա թղթով ու մետրով, չափեցինք և հավաստիացնում եմ` մենք այդ գրազը կրեցինք: Ծավալները չէր համապատասխանում` ըստ ծավալաթերթի, որտեղ նշված է եղել 1950 քառակուսի: Երեկ հանդիպման ժամանակ վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը ասաց, որ այդ չափերը իրականում ավելի շատ են, քան կան: Մենք գրազը կրել ենք, հուսամ Տիգրան Ավինյանը գրազի խոստումը կկատարի, ոնց որ իրենք ասեցին՝ կապալառուի վերաբերյալ քրեական վարույթ կբացվի»:
Նշենք, որ օգտատեր Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել թեմայի նախապատմությունը, որ Նոր Նորք ՎՇ ղեկավար Արմեն Մհերյանի առաջարկով ու Տիգրան Ավինյանի համաձայնությամբ «գռազ են եկել», ըստ որի՝
Քաղաքապետարանի ներկայացուցիչը ու Արթուրը միասին չափում են ըստ կատարողականի Գայի արձանի շուրջը տեղադրված տոմետների մակերեսը՝ և եթե Հայրումյանը ճիշտ է, ապա հարուցվում է քրեական գործ ու մեղավորները պատժվում են, եթե նա սխալվում է, ապա այս նույն ձևով՝ հրապարակային ներողություն է խնդրելու:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
[6aaebae16842ff7fbfe2f646ecfb4f67.PNG]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները. վարչապետ
ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: ՀՀ կառավարության նիստում այս մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Ի...