Ո՞վ է գաղտնի փաստաթղթի արտահոսքի հեղինակը․ տարբերակներ են քննարկվում
Սոցցանցերում հայտնված ԱՄՆ գաղտնի փաստաթղթերը կարող են կեղծված լինել, Reuters-ին հայտնել են Ջո Բայդենի վարչակազմի երկու աղբյուրներ: Նրանց կարծիքով՝ այս կերպ ինչ-որ մեկը կարող էր փորձել մոլորության մեջ գցել քննիչներին։
Գործակալության տվյալներով՝ պաշտոնյաները կարծում են, որ դաշնակիցներից որևէ մեկը չի կարող լինել արտահոսքի աղբյուր, քանի որ փաստաթղթերն ընդգրկում են թեմաների լայն շրջանակ՝ Ուկրաինայից և Չինաստանից մինչև Մերձավոր Արևելք և Չինաստան: Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մայքլ Մալրոյն ասել է, որ այժմ ուսումնասիրվում է հենց ԱՄՆ-ից որևէ մեկի կողմից տեղեկատվության հրապարակման հնարավորությունը։ Գործակալության աղբյուրներից մեկի համաձայն՝ քննիչները դիտարկում են արտահոսքի չորս կամ հինգ հնարավոր դրդապատճառներ՝ սկսած աշխատակցի դժգոհությունից մինչև ԱՄՆ ազգային անվտանգության շահերը խաթարելու փորձ: Հնարավոր է նաև, որ արտահոսքի հետևում կանգնած են «ռուսամետ տարրեր»:
Ամերիկյան լրատվամիջոցներն անցյալ շաբաթ սոցցանցերում հարյուրից ավելի գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերել։ Դրանցից մի քանիսը վերաբերում են ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը և Կիևի հակահարձակման նախապատրաստմանը: Մյուսները տեղեկություններ են պարունակում Մերձավոր Արևելքի և Չինաստանի, ինչպես նաև գործընկերների հսկողության վերաբերյալ: Տեղի ունեցածը կոչվում է Էդվարդ Սնոուդենից հետո գաղտնիքների ամենամեծ արտահոսքը։
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի գրասենյակը՝ վարչապետ Փաշինյանի հայտարարության մասին․ News
«Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս», - այսօր՝ ապրիլի 12-ին խորհրդարանո...
ԱԺ-ում պատգամավորների միջև առերեսում է տեղի ունենում
Քիչ առաջ հայտնել էինք, որ ԱԺ-ում այս պահին քննչական գործողություններ են։ Auroranews-ը ԱԺ Հասարակայնության հետ կապե...
Արցախ աշխարհն էլ մի զավակ է և իր մոր՝ ողջ հայ ազգի հոգածության ու ջերմության կարիքն ունի. ԱՀ նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը «Սիրելի՛ հայուհիներ, մեզ համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում հա...
18+. «Գուցե էջս կոտրել են»․ Հովիկ Աղազարյանը՝ երիտասարդ կնոջը սեռական բնույթի հայհոյանք տալու մասին
«Հրապարակ» օրաթերթը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից մեկնաբանություն է խնդրել անվայելուչ պահվածքի վերաբերյալ, սական...