Ներկայացրեք Ուկրաինայի հարցով ձեր ծրագիրը․ Սի Ծինփինը՝ Մակրոնին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է ներկայացնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր ծրագիրը։ Այս մասին գրում է RTHK կայքը։
Երկու երկրների ղեկավարները Գուանչժոուում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ։
Չինաստանի ղեկավարը նշել է, որ ֆրանսիական կողմը կարող է կոնկրետ առաջարկներ անել ճգնաժամի քաղաքական կարգավորման համար, իսկ Չինաստանը պատրաստ է աջակցել երկրին այդ հարցում և կառուցողական դեր խաղալ։
«Ֆրանսիական կողմը նաև կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծումը պետք է հաշվի առնի բոլոր կողմերի օրինական շահերը։ Ֆրանսիան մեծ նշանակություն է տալիս Չինաստանի միջազգային ազդեցությանը և պատրաստ է շփվել և սերտորեն համագործակցել չինական կողմի հետ՝ համատեղ ջանքեր գործադրելու,նպաստելու ճգնաժամի շուտափույթ քաղաքական լուծմանը», - Մակրոնի խոսքերն է մեջբերում կայքը։
Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը եզրակացրել են, որ «ուկրաինական ճգնաժամի պատճառները բարդ են, և ցանկացած հետաձգում կվնասի բոլոր կողմերին, և շուտափույթ զինադադարը բխում է բոլոր շահագրգիռ կողմերի և աշխարհի շահերից»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըս...