Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։
Ըստ նրա՝ կանադահայ Կարեն Մկրտչյանն առաջին անգամ չէ, որ մոտեցել և վիրավորանք է հնչեցրել իր հասցեին։
«․․․առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը»,-նշել է ԱԺ նախագահը։
Նա գրառման մեջ նաև հերքել է տեղեկությունը, թե ինքը 30-40 անվտանգության աշխատկից ունի։
«Ու միշտ տենց է լինելու, բնական է, որ մարդկանց զուգարաններում չեն ծեծելու ինչպես դաշնակցական Պողոս Պողոսյանին՝ «պրիվետ ռոբ» ասելու համար, կամ մարդկանց վրա դալաններում չեն հարձակվելու, ինչպես Սերժի ժամանակ, մեր պատգամաորները ՀՀԿ-ի ժամանակվա թիկնազորները չունեն, որ մեկը մտածի, թե կարա խփի ու հետո երկար վազիի, և բնական է, որ ես 30-40 անվտանգության աշխատկից չունեմ, բայց մի բան «ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ կանադահայ Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում երեկ հայտնել է, որ Ալեն Սիմոնյանը Կասկադում իր «երեսին է թքել»։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...