Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այս մասին երկուշաբթի A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մոտ ապագայում (Հայաստանի դեսպանատան բացումը) կարող է տեղի չունենալ, քանի որ նախ պետք է այլ քայլեր ձեռնարկել, մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, փոխադարձ օդային հաղորդակցություն է սկսվել, հայկական օդային ավիափոխադրողները կարող են մեր տարածքով թռչել երրորդ երկրներ։ Բայց ցամաքային անցակետեր բացելու համար, քաղաքական պայմաններին զուգահեռ, նախ պետք է ճանապարհներ պատրաստել, վերականգնել կամուրջը։ Եվ մենք արդեն ունենք կամուրջի կառուցման պայմանավորվածություններ»,- ասել է նա։
Չավուշօղլուն մանրամասնել է, որ ցամաքային սահմանի բացումը ենթադրվում է իրականացնել «դիվանագիտական անձնագրեր ունեցողների կամ երրորդ երկրների շարքային քաղաքացիների համար»։
Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի հետ սահմանային հատվածում կա «պատմական Մետաքսի ճանապարհի 900-ամյա կամուրջ, որը պետք է վերականգնվի և ամրացվի տարանցման ապահովման համար։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր քայլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվում է «Ադրբեջանի հետ խորհրդակցություններից հետո»»։
Չավուշօղլուն ասել է, որ որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղ կարգավորման հասնելու հեռանկարի մաս՝ Թուրքիան աջակցում է կողմերին, ինչպես նաև խրախուսում և օգնում է տարածաշրջանում ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերի իրականացմանը։
Ապրիլի 6-ին Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ սկսել է նախապատրաստական աշխատանքները Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա անցակետի հնարավոր բացման համար, որը նախատեսված է լինելու երրորդ երկրների քաղաքացիների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...