Անցանկալի անձ ճանաչված իրանցի չորս դիվանագետները լքում են Ադրբեջանը
Իրանցի չորս դիվանագետները, որոնց պաշտոնական Բաքուն անցանկալի անձ է ճանաչել, լքում են երկիրը, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունը։
Նախօրեին Ադրբեջանի իշխանությունները 48 ժամ էին տվել իրանցի պաշտոնյաներին՝ երկրից հեռանալու համար։
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունն անցանկալի անձ ճանաչված իրանցիների պաշտոնները չի նշում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակից «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) է հայտարարվել, հինգշաբթի հաղորդում է Trend գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույ...
Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավարը պաշտոնանկ չի արվել
Այսօր հայաստանյան մի շարք էլեկտրոնային լրատվական միջոցներ հրապարակել են «Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցությ...
Հայաստանում ՌԴ դեսպանն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ա...
Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել. Բեգլարյան
Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցա...