Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավարը պաշտոնանկ չի արվել
Այսօր հայաստանյան մի շարք էլեկտրոնային լրատվական միջոցներ հրապարակել են «Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավարը պաշտոնանկ է արվել» վերտառությամբ հոդված, որի սկզբնաղբյուրը «Հրապարակ» օրաթերթն է: Այս մասին գրում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
«Հոդվածում տեղ գտած որոշ պնդումներ իրականության հետ կապ չունեն, օրինակ՝ «Որոշ տեղեկություններով՝ ազատման (Սերգեյ Մարտիրոսյանի – ԱԽ գրասենյակ) պատճառը պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ ունեցած տարաձայնություններն են, Ներսիսյանը դժգոհություններ ունի, և որոշել են պաշտոնի իջեցում անել՝ նշանակելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնում։ Մարտիրոսյանին պաշտոնանկ անելով, ըստ էության, զրկել են ռուս խաղաղապահների հետ ի պաշտոնե շփումից, գործընթացներին ներկա գտնվելու հնարավորությունից»։
Այս առիթով տեղեկացնում ենք հետևյալը։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Սերգեյ Միքայելի Մարտիրոսյանը 2023 թվականի մարտի 29-ին նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ՝ ազատվելով Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Համապատասխան տեղեկատվությունը 2023 թվականի մարտի 30-ին տեղադրվել է Արցախի
Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի պաշտոնական կայքէջում (հղումը՝ https://secco.nk.am/hy/post/haghvordagrvouthyvoun-10)։
Սերգեյ Մարտիրոսյանը, որպես Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, զբաղվում է նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի միջև համագործակցության հարցերով։
Անդրադառնալով Սերգեյ Մարտիրոսյանի և Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի ու այլ անձանց հետ փոխհարաբերությունների և անձնական տվյալների վերաբերյալ պնդումներին՝ լրատվական միջոցներին կոչ ենք անում խստորեն պահպանել զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներն ու էթիկայի կանոնները։
Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք նաև՝ պահպանել հանրությանը ստույգ լուրեր մատուցելու սկզբունքը և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ինչով նաև կչեզոքացվի հակառակորդի կողմից նմանօրինակ կեղծիքների օգտագործման հնարավորությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ըն...
Հայաստանում ՌԴ դեսպանն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ա...
Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել. Բեգլարյան
Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցա...
Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում․ Արցախի պետնախարար
Քիչ առաջ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնելը միայն...