ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը. Նիկոլ Փաշինյան
Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը չի կատարվում։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով միջադեպին, երբ ադրբեջանցիները չէին թույլատրել Գորիսից Ստեփանակերտ մեկնողներին գնալ սեփական տներ։
«Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից Ստեփանակերտ են գնալիս եղել, թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ։ Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում մեր հնչեցրած գնահատականները, որոնք առավել ևս սրվում են Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման ֆոնին»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` պետք է շարունակեն միջազգային դիվանագիտական ջանքերը դատարանի որոշման կատարման ուղղությամբ։
Փաշինյանը հավելեց, որ հումանիտար իրավիճակը ԼՂ–ում շարունակում է մնալ լարված` Լաչինի միջանցքը փակված լինելու հետևանքով։ ԼՂ–ում գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը շարունակում են դադարեցված մնալ։
Հիշեցնենք՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանը Auroranews-ի հայտնեց, որ ադրբեջանցիները կանգնեցրել էին հայ կանանց և երեխաներին տեղափոխող ավտոբուսը, հայհոյել ու սպառնացել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրների հրահրմամբ հարձակվել էին առողջապահության նախարարի վրա ու հայհոյել
Այս պահին ընթանում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում իշխանական պատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները հայ կանանց և երեխաներին իջեցրել են ավտոբուսից, հայհոյել ու սպառնացել․ Դավիթ Բաբայան
Այսօր արդեն հայտնել էինք, որ երեկ՝ ապրիլի 4-ին, Գորիսից Ստեփանակերտ մեկնելու ժամանակ արգելափակման մեջ են հայտնվել մի խու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես չէի ուզում դառնալ այն մարդը, որը վնաս է բերում Արցախի ժողովրդին․ Hraparak
Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ Ռուբեն Վարդանյանը հեռացել է Արցախից։ Hraparak.am-ի լրագրողը Ստեփանակերտում հարցա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս պահին երաշխիքներ չկան, որ գործողությունները չեն վերսկսվի. ՔՊ պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ այս պահին երաշխիքնե...