ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելցին կրակել է երեխայի վրա Ալ-Աքսա մզկիթի գրոհի ընթացքում
Զանգվածային բախումներ ոստիկանության հետ Իսրայելի արաբ բնակչություն ունեցող քաղաքներում։ Իսրայելի անվտանգության ուժերը բռնի կերպով տարհանում են հավատացյալներին Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթից, հայտնում է RT-ը։ Երուսաղեմից հյուսիս՝ Կալան-դիա անցակետի մոտ, փոխհրաձգություններ են սկսվել պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի միջև:
Գրոհի ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ իսրայելցին կրակել է երեխայի վրա։ Տեղեկանում ենք, որ դեռահասը ողջ է մնացել, գնդակը դիպել է ուսին:
Սոցցանցերում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես են ցուցարարները գրկած տեղափոխում դպրոցական տղայի, իսկ կրակողը ատրճանակը դնում է պատյանի մեջ ու հեռանում դեպքի վայրից։
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է` ցույցերը շարունակվում են: Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում առնվազն 350 մարդ է ձերբակալվել, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իսրայելական ոստիկանությանը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ մոտ 100 պաղեստինցիներ վիրավորվել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում Իսրայելի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ։ Պաղեստինցի բանտարկյալների հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Ռիյադ ալ-Աշքարը լրագրողներին հայտնել է, որ Իսրայելը Ալ-Աքսայում իրականացված արշավանքի արդյունքում ավելի քան 200 պաղեստինցի է ձերբակալել։ Իսրայելի գործողություններն արդեն դատապարտվել են Հորդանանի և Եգիպտոսի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Քաշքշուկ՝ հայ և ադրբեջանցի զինվորների միջև․ մերոնք թվով քիչ են եղել, բայց ձեռնամարտում հաղթել են. «Հրապարակ»
Ձեռնամարտ է տեղի ունեցել Տեղ գյուղ ներթափանցած ադրբեջանցիների եւ ՀՀ զինվորների միջեւ։ Այս մասին գրում է «Հրապարակ օրաթեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայրիկյանը կադրեր է հրապարակել Տեղ գյուղից. ինչ է կատարվում այնտեղ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը տեսանյութ է հրապարակել: Նա ցույց է տալիս նախկին ճանապարհը, նշում, որ առաջ...
Ինչ վիճակում են ադրբեջանցիների ներխուժման ժամանակ ուշագնաց եղած քաղաքացիները
Հաղորդել էինք, որ ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ...
Արցախցիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում. նրանք դուրս են գրվել
Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով...