Քաշքշուկ՝ հայ և ադրբեջանցի զինվորների միջև․ մերոնք թվով քիչ են եղել, բայց ձեռնամարտում հաղթել են. «Հրապարակ»
Ձեռնամարտ է տեղի ունեցել Տեղ գյուղ ներթափանցած ադրբեջանցիների եւ ՀՀ զինվորների միջեւ։ Այս մասին գրում է «Հրապարակ օրաթերթ»-ը:
«Տեղի բնակիչներից մեկը պատմել է ձեռնամարտի պատճառը․ ադրբեջանցիները Տեղի արոտավայրերը զավթելուց հետո, երբ սկսել են ամրաշինական աշխատանքներ կատարել եւ պոստեր դնել՝ վրան տնկելով ադրբեջանական դրոշներ, նույնն արել են նաեւ հայ դիրքապահները։
Ադրբեջանցիները մեր զինվորներին ասել են, որ չեն ուզում մոտիկից տեսնել ՀՀ դրոշը, եւ հրամայել են իրենցից մի քանի տասնյակ մետր հեռու խփել՝ ՀՀ տարածքի խորքում, սակայն մերոնք չեն նահանջել, որի հետեւանքով էլ ձեռնամարտ, քաշքշուկ է եղել, ու չնայած մերոնք մի քանի անգամ քիչ են եղել, քան ադրբեջանցիները, բայց ձեռնամարտում հաղթել են»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ վիճակում են ադրբեջանցիների ներխուժման ժամանակ ուշագնաց եղած քաղաքացիները
Հաղորդել էինք, որ ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ...
Արցախցիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում. նրանք դուրս են գրվել
Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով...
Եգիպտոսից Հայաստան ժամանող օդանավը վայրէջք է կատարել Էրզրումում
Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը իրականացնող եգիպտական AMC ընկերության բոինգ 737 օդանավը այսօր առավոտյան 07: 53 վայրէջք է կատար...
Ինչու չենք կարողանում օգտվել Հայաստան-Արցախ նոր՝ այլընտրանքային ճանապարհից․ մանրամասներ
Թեև շուրջ 11 կմ երկարությամբ Տեղ Կոռնիձոր ճանապարհը (հայտնի որպես Արցախը Հայաստանին կապող նոր երթուղի) ապրիլի 1-ից երթևե...