Ինչ վիճակում են ադրբեջանցիների ներխուժման ժամանակ ուշագնաց եղած քաղաքացիները
Հաղորդել էինք, որ ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիները (կանայք) տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն և նրանք այս պահի դրությամբ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում։
Նմանատիպ հոդվածներ
Քաշքշուկ՝ հայ և ադրբեջանցի զինվորների միջև․ մերոնք թվով քիչ են եղել, բայց ձեռնամարտում հաղթել են. «Հրապարակ»
Ձեռնամարտ է տեղի ունեցել Տեղ գյուղ ներթափանցած ադրբեջանցիների եւ ՀՀ զինվորների միջեւ։ Այս մասին գրում է «Հրապարակ օրաթեր...
Արցախցիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում. նրանք դուրս են գրվել
Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով...
Եգիպտոսից Հայաստան ժամանող օդանավը վայրէջք է կատարել Էրզրումում
Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը իրականացնող եգիպտական AMC ընկերության բոինգ 737 օդանավը այսօր առավոտյան 07: 53 վայրէջք է կատար...
Ինչու չենք կարողանում օգտվել Հայաստան-Արցախ նոր՝ այլընտրանքային ճանապարհից․ մանրամասներ
Թեև շուրջ 11 կմ երկարությամբ Տեղ Կոռնիձոր ճանապարհը (հայտնի որպես Արցախը Հայաստանին կապող նոր երթուղի) ապրիլի 1-ից երթևե...