Ամեն զույգ 3 երեխա պետք է ունենա․ Արմեն Մուրադյան
Հայաստանում 60-ից ավելի բարձր տարիքային խմբի բնակչությունն ավելի շատ է, քան 5 տարեկանները, ինչը մտահոգիչ է, քանի որ 60-ից ավելի բարձր տարիքային խմբին, գլոբալ առումով, պահողներ են պետք՝ ապահովելով նրանց սոցիալական և տնտեսական անվտանգության երաշխիքները:
յս մասին «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով համաժողովին նշել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Ժողովրդագրական ցուցանիշները հանդիսանում են կարևորագույն անվտանգության երաշխիքը յուրաքանչյուր երկրի ժողովրդի և պետականության համար: Մասնագետները քննարկելու են հիմնական ցուցանիշները, որոնք ազդում են ժողովրդագրական տվյալների վրա, մասնավորապես, ծնելությունն ու մահացությունը, միգրացիոն պրոցեսները, և փորձելու են մասնագիտական կարծիքները ձևավորել վերարտադրողական նոր սարքավորումների ու դրանց մատչելիության վերաբերյալ»,- ասել է Մուրադյանը:
Ռեկտորը ընդգծել է, որ կարևոր է, որ յուրաքանչյուր ընտանիքում 3 և ավել երեխա ծնվի: Նրա համոզմամբ՝ սա Հայաստանի համար խիստ կարևոր է:
«Վերջին տարիներին նկատվում է, որ ընտանիքում երրորդ երեխայի ծնելիության դեպքերն ավելացել են: Ցուցանիշներն այդ մասին են խոսում, բայց, այնուամենայնիվ, պարզ վերարտադրողականության համար ամեն զույգ 3 երեխա պետք է ունենա»,- ասել է նա:
Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ ԵՊԲՀ-ն, գիտակցելով խնդրի կարևորությունը, գնահատելով այն մեծ աշխատանքները, որոնք իրականացվում են պետական կառավարման մարմինների կողմից ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ, համաժողովի կազմակերպման անհրաժեշտություն է տեսել:
Նմանատիպ հոդվածներ
Քաշքշուկ՝ հայ և ադրբեջանցի զինվորների միջև․ մերոնք թվով քիչ են եղել, բայց ձեռնամարտում հաղթել են. «Հրապարակ»
Ձեռնամարտ է տեղի ունեցել Տեղ գյուղ ներթափանցած ադրբեջանցիների եւ ՀՀ զինվորների միջեւ։ Այս մասին գրում է «Հրապարակ օրաթեր...
Ինչ վիճակում են ադրբեջանցիների ներխուժման ժամանակ ուշագնաց եղած քաղաքացիները
Հաղորդել էինք, որ ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ...
Արցախցիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում. նրանք դուրս են գրվել
Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով...
Եգիպտոսից Հայաստան ժամանող օդանավը վայրէջք է կատարել Էրզրումում
Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը իրականացնող եգիպտական AMC ընկերության բոինգ 737 օդանավը այսօր առավոտյան 07: 53 վայրէջք է կատար...