Զուրաբիշվիլին՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Վրաստանի ինտեգրվելու մասին
Լիտվայի նախագահի հետ կայացած մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ ժամանակն է՝ ՆԱՏՕ-ն կոնկրետ քայլեր ձեռնարկի վերադառնալու Բուխարեստի գագաթնաժողովի հռչակագրի ոգուն՝ հուլիսին Վիլնյուսում ցույց տալով նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման առաջընթացը: Այս մասին գրում է Aliq Media-ն:
Ըստ Զուրաբիշվիլիի՝ Վրաստանը վերջին 20 տարիների ընթացքում Դաշինքին ցույց է տվել արժանի և վստահելի գործընկերության բազմաթիվ օրինակներ։ Զուրաբիշվիլիի խոսքով, ոչ ոքի չպետք է թույլ տալ հիասթափեցնել Վրաստանին և վրաց ժողովրդին։
«Ոչ ոք չպետք է Ռուսաստանին կեղծ հույսեր տա, որ մեկուսացված Վրաստանը կդառնա նրա նոր և հեշտ թիրախը»,- ասել է նախագահը։
Նախագահը նաև նշել է, որ այսօր Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը Վրաստանի ոչ այլընտրանքային նպատակն է: Նախագահը նշել է՝ Վրաստանը և վրաց ժողովուրդը արժանի են վերադառնալու իրենց պատմական տեղը եվրոպական մեծ ընտանիքում:
Նրա խոսքով, Վրաստանը և վրաց ժողովուրդը բազմիցս ապացուցել են իրենց անսասան հավատարմությունը եվրոպական արժեքներին։ Ինչպես նշել է Վրաստանի նախագահը, երկրի բնակչությունը համախմբված է Եվրամիությանն ինտեգրվելու գաղափարի շուրջ։
«Անկախության վերականգնումից ի վեր Վրաստանն անցել է դժվարություններով լի 32 տարի։ Վրաց ժողովուրդը հաղթահարեց բազմաթիվ դժվարություններ և մարտահրավերներ՝ պաշտպանելու ազատության և եվրոպական արժեքների իր ընտրությունը: Այս պայքարն այսօր էլ շարունակվում է։ Վրաստանը և վրաց ժողովուրդը հերթական անգամ այս օրերին, և ոչ մեկ անգամ անցյալ տարիներին, ապացուցեցին իրենց անսասան հավատարմությունը եվրոպական արժեքներին։ Եվրամիությանն ինտեգրվելը Վրաստանի բնակչության 80 տոկոսի ընտրությունն է»,- ասել է Զուրաբիշվիլին:
Նմանատիպ հոդվածներ
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըս...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...