ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օգտվելով Սիմոնյանի ներկայությունից` ոստիկանները սկսեցին Սահակյանին բրդբրդել. Օհանյան
«Պետաիրավական հարցերի հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ, կոնֆլիկտ է տեղի ունեցել մեր ու ՔՊ-ական պատգամավորի միջև: Կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր: Ոստիկանությունը եկավ իմ սենյակ՝ ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննեն: Այնինչ, եթե այդպիսի որոշում է ընդունվել, պետք է երկուստեք լինի»,- անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ իր տեղեկություններով, միջադեպի հրահրումը տեղի է ունեցել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կողմից:
«Մենք արդեն պայմանավորվել էինք ոստիկանության հետ, հրավիրեցինք Մհեր Սահակյանին, որպեսզի գնա ոստիկանության Արաբկիրի բաժին: Այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը ու, կարելի է ասել, իր գործողություններով, ըստ էության, ներքին խառնաշփոթն ինքը կազմակերպեց,- շարունակելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի թեման՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Օգտվելով Սիմոնյանի ներկայությունից՝ ոստիկանության ներկայացուցիչները սկսեցին Սահակյանին բրդբրդել ու մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում ու միջանցքում»,- հավելեց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները. վարչապետ
ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: ՀՀ կառավարության նիստում այս մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո...