ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ 

 

Իր խոսքում վարչապետը մասնավորապես նշեց․ 

 

«Նախորդ շաբաթվա ընթացքում ԼՂ–ն Հայստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները հետևյալն են․ Ադրբեջանը ոչ միայն շարունակել է ապօրինի արգելափակումը, այլ հերթական ներխուժումն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում ռուս–խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Դա արձանագրել է նաև ՌԴ ՊՆ–ն պաշտոնական հաղորդագորւթյամբ։ Այդ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «2023 թվականի մարտի 25–ին Արդբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության առաջին կետը, Շուշիի շրջանում հատել են շփման գիծն ու զբաղեցրել 20/54 բարձունքն ու սկսել ինժեներական աշխատանքներ։

Ադրբեջանական կողմին է ներկայացվել եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտության, ինժիներական աշխատանքները դադարեցնելու և ստորաբաժանումները նախնական դիրքեր վերադարձնելու պահանջ»։

 

Կարող ենք արձանագրել, որ Ադրեբջանը ոչ միայն չի կատարում արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունը արգելափակելուն ուղղված քայլեր ձենռարկելով։ Այդ բարձունքից Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը։ Սա բացատրում է իբր Լեռնային Ղարաբաղ զենք և անձնակազմ տեղափոխելու մեջ, բայց սա բացարձակապես իրականության չհամապատասխանող տեղեկատվություն է»։