Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։
Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԱՀ շրջափակման խստացման և չդադարող սադրանքների պայմաններում ԱՀ պաշտպանությանը, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։ Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Կամո Վարդանյանը։
Նախագահ Հարությունյանը կարևորել է ուժային և քաղաքացիական կառույցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և համակարգված համագործակցությունը հրատապ և երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում։
Քննարկված հարցերի համատեքստում Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին:
Նմանատիպ հոդվածներ
«ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման». Յուրի Շուվալով
«ՀԱՊԿ-ը մշտապես պատրաստակամ է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու համար», - BelTA-ի փոխա...
Գյուղերը մեկուսացված են, ադրբեջանական դրոշները երևում են. Ֆրանսիացի պաշտոնյան հանդիպել է Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիր...
Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա․ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն- Ալպ շրջանի նախագահ
Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։ Ինչպես տե...
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հայտին
Թուրքիայի խորհրդարանը մարտի 31-ի գիշերը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դիմումին։ Ներկա բոլոր 276...