Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա․ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն- Ալպ շրջանի նախագահ
Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն։
«Այդ պատճառով որոշել ենք համագործակցության համաձայնագիր ունենալ մեր շրջանի և Սյունիքի մարզի միջև։ Համաձայնագիրը ստորագրվել է շատ խորհրդանշական վայրում՝ Տաթևի վանքում։ Համագործակցությունը կվերաբերվի առողջապահության, գյուղատնտեսության և կրթության ոլորտին։ Ես ասել եմ՝ ով հարձակվի Սյունիքի վրա, կհարձակվի իմ շրջանի վրա»,- ընդգծեց Լորան Վոքիեն։
Հրավիրելով Ֆրանսիայի և միջազգայի հանրության ուշադրությունը՝ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն նաև նշեց․
«Սա վեճ չէ երկու պետությունների միջև, որտեղ սահմանները հստակեցված չեն և կարող է անվերջ հարատևել, սա միջազգային բոլոր կոնվենցիաներով պաշտպանված մարդկային իրավունքների լիակատար արհամարհանք է, սա կամք է ոչնչացնելու մի ժողովուրդ, նրա մշակույթը, նրա պատմությունը, նրա հիշողությունը։ Սա, իհարկե, Հայաստանի պայքարն է, Արցախի պայքարն է, բայց սա ավելի մեծ պայքար է․ այն պայքար է բոլոր արժեքների համար, որոնք մենք կրում ենք ։ Սա քաղաքակրթության և ժողովրդավարության համար պայքար է։ Պաշտպանել ձեզ, նշանակում է պաշտպանել այդ բոլոր արժեքները»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորելով քաղաքացիական անձանց
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյ...
«ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման». Յուրի Շուվալով
«ՀԱՊԿ-ը մշտապես պատրաստակամ է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու համար», - BelTA-ի փոխա...
Գյուղերը մեկուսացված են, ադրբեջանական դրոշները երևում են. Ֆրանսիացի պաշտոնյան հանդիպել է Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիր...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, եւ քննարկել Ադրբեջանի կողմի...