Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հայտին
Թուրքիայի խորհրդարանը մարտի 31-ի գիշերը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դիմումին։ Ներկա բոլոր 276 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել: Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիան ՆԱՏՕ-ի 30 երկրներից վերջինն էր, որը չէր վավերացրել ռազմական դաշինքին միանալու Հելսինկիի հայտը: Նախավերջին երկիրը` Հունգարիան, մարտի 27-ին էր հաստատել հայտը։ Մարտի 1-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է երկրի՝ դաշինքին միանալու մասին օրենքը։
Ֆինլանդիայի նախագահն իր թվիթերյան միկրոբլոգում հաստատել է, որ ՆԱՏՕ-ի անդաները հավանություն են տվել իր երկրի` դաշինքին անդամակցությանը։ Նա շնորհակալություն է հայտնել աջակցության ու վստահության համար, նշել` «Ֆինլանդիան կլինի ուժեղ և գործունյա դաշնակից, որ հավատարիմ է ՆԱՏՕ-ի անվտանգությանը»:
Նա հույս է հայտնել, որ շուտով իրենց կմիանա նաև Շվեդիան:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորելով քաղաքացիական անձանց
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյ...
«ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման». Յուրի Շուվալով
«ՀԱՊԿ-ը մշտապես պատրաստակամ է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու համար», - BelTA-ի փոխա...
Գյուղերը մեկուսացված են, ադրբեջանական դրոշները երևում են. Ֆրանսիացի պաշտոնյան հանդիպել է Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիր...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, եւ քննարկել Ադրբեջանի կողմի...