Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի առողջական վիճակը Գերմանիայում վատացել է:
«Ինչպես օրեր առաջ հայտնել էինք, Ալեն Սիմոնյանը բակում մարզվելիս սայթաքել, վայր էր ընկել ու վնասել արմունկը, որից հետո «Նաիրի» բժշկական կենտրոնում նրան վիրահատել էին: Ձեռքը կոտրած եւ վիրահատած Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին գործուղվել էր Գերմանիա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գերմանիա գործուղման ընթացքում բարդություններ են առաջացել վնասված թեւի հետ կապված, ինչի պատճառով էլ ԱԺ նախագահը 1 օր շուտ է վերադարձել Երեւան, որպեսզի ապրիլի մեկին կրկին վիրահատվի:
Հավելենք, որ պաշտոնական լուսանկարներում երեւում է՝ Սիմոնյանը վիրակապերով էր մասնակցում գերմանացի գործընկերների հետ հանդիպումներին»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հ...
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորելով քաղաքացիական անձանց
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյ...
«ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման». Յուրի Շուվալով
«ՀԱՊԿ-ը մշտապես պատրաստակամ է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելու համար», - BelTA-ի փոխա...
Գյուղերը մեկուսացված են, ադրբեջանական դրոշները երևում են. Ֆրանսիացի պաշտոնյան հանդիպել է Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիր...