Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ՝ վերջնականապես արգելափակելով երթեւեկությունը այս ճանապարհով, որից ներկայումս օգտվում են միայն խաղաղապահները և Կարմիր Խաչը: Այս մասին հայտնում է bagramyan26 թելեգրամյան ալիքը:
Ըստ տեղեկությունների` նշվում է, որ Գորիս-Ստեփանակերտ նոր ճանապարհը, որը Հայաստանը կառուցում է հին երթուղին փոխարինելու համար, գրեթե պատրաստ է և շուտով կհանձնվի շահագործման։ Ադրբեջանը, ինչպես միշտ, խախտելով պայմանավորվածությունները, մինչ նորը շահագործման հանձնելը փաստացի ամբողջությամբ փակել է եղած ճանապարհը։
Իհարկե, այս պահին դա մեծ խնդիրներ չի ստեղծում, քանի որ Հայաստանն Արցախի հետ կապող ճանապարհն արդեն իսկ փակված է Շուշիի շրջանում Ալիևի չակերտավոր «ցուցարարների» կողմից։ Նոր ճանապարհը, որի շինարարությունը մոտենում է ավարտին, դժվարանցանելի է խաղաղապահների և Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժի համար, քանի որ դեռ չասֆալտապատ հատվածներ կան:
Նմանատիպ հոդվածներ
Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` թիրախավորելով քաղաքացիական անձանց
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյ...
Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը. ԵՄ առաքելության ղեկավար
Գերմանական «Deutsche Welle» հրատարակությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։ Ըստ կայքի հոդվածի...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ. ինչ է հայտնի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, եւ քննարկել Ադրբեջանի կողմի...