Հայաստանում ռուսական բազայի հատուկ ջոկատայինները մարզումներ են անցկացրել

Հարավային ռազմական օկրուգի Հայաստանի ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումը մասնակցել է ընդհանուր վարժանքին բարձրլեռնային զորավարժարանում։  Տեղեկությունը  հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

 

Նշվում է, որ զինծառայողները մշակել են հետախուզական և որոնողական միջոցառումներ բարձր լեռնային պայմաններում, լեռնային ռելիեֆի տարբեր պայմաններում թաքստոցներ կազմակերպելու մեթոդներ, պատրաստել քողարկման տեսակներ ձեռքի տակ եղած միջոցներից։

Նրանք կատարելագործել են նաև քարտեզով կողմնորոշվելու և ազիմուտով շարժվելու հմտությունները, ուսումնասիրել են տեղանքում թաքուն տեղաշարժի մեթոդները։


Բացի այդ, հատուկջոկատայիններն արագընթաց հրաձգություն են իրականացրել հաստիքային սպառազինությունից տարբեր տեսակի թիրախների ուղղությամբ, տարբեր հեռավորություններից և տարբեր դիրքերից։

ՀՌՕ զինծառայողները լեռնային տեղանքում գոյատևման և անվտանգ վարվեցողության հմտություններ են ձեռք բերել թթվածնային քաղցի, ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման տատանումների պայմաններում:

Քաղաքականություն