Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի այգիներում էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով:
Այս թեզն առաջ տանելով ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար:
ՆԳ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային ու լեռնային ճանապարհով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվում է քաղաքացիական անձանց տեղաշարժ և հումանիտար բեռների փոխադրում: Հաշվի առնելով այդ ճանապարհի աշխարհագրական դիրքը՝ երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրև ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ:
Մինչ Ադրբեջանը կեղծ լույսի տակ մեղադրում է հայկական կողմին զենք-զինամթերք տեղափոխելու համար, երեկ՝ մարտի 23-ին և այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողի այգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»:
[7877269071dc75aa4a42e1f0ce401cdb.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սևծովյան նավատորմը հետ է մղել վերջրյա անօդաչուների հարձակումը Սևաստոպոլի վրա
Սևծովյան նավատորմը հետ է մղել վերջրյա անօդաչուների հարձակումը։ Այս մասին գրել է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։ «Վ...
Երկու ռուս զինծառայող թեթև վնասվածքներով դիմել են Գորիսի ԲԿ
Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն են դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայո...
ՀՀ սահմաններին կուտակումներ կա՞ն. ՊՆ-ն պատասխանել է
Հաշվի առնելով մամուլում տարածվող բազմաթիվ լուրերն այն մասին, թե Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ կո...
Ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո Պենտագոնը հարվածել է Սիրիայում գտնվող օբյեկտներին
ԱՄՆ զինված ուժերը հինգշաբթի մի շարք ավիահարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին, որոնք, ըստ Վաշինգտոնի, կարող...