Երկու ռուս զինծառայող թեթև վնասվածքներով դիմել են Գորիսի ԲԿ
Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն են դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Նշվում է, որ զինծառայողները գլխի շրջանում թեթև վնասվածքներ են ունեցել (ոչ հրազենային)։
Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնությունն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից:
Հիշեցնենք, երեկ թելեգրամյան ալիքներում տեղեկություններ էր տարածվել, ըստ որոնց՝ գերեվարված հայ զինծառայողի վերադարձի շուրջ ադրբեջանական կողմի հետ պայմանավորված երկու ռուս զինծառայողները հայտնվել են ադրբեջանական զինուժի կրակի տակ, երբ մոտենալիս են եղել նրանց՝ զինծառայողին վերցնելու համար։ Թելեգրամյան ալիքը նշել էր, որ նրանք վնասվածք ստացել են գլխի շրջանում:
Auroranews-ը կապ հաստատեց Սյունիքի մարզպետարան, որտեղից նշեցին` չեն տիրապետում տեղեկատվությանը, թե ինչ հանգամանքներում են զինծառայողները վնասվածքներ ստացել: «ԲԿ դիմել է ռուս 2 զինծառայող, երկուսն էլ առաջին բուժօգնություն ստանալուն պես դուրս են գրվել: ԲԿ-ում ռուս զինվորականի մահ չի գրանցվել»,- ասացին գերատեսչությունից:
Հարկ է նշել, որ ո՛չ ՌԴ ՊՆ-ն, ո՛չ էլ ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն դեպքի մասին դեռ չեն տարածել: