Սևծովյան նավատորմը հետ է մղել վերջրյա անօդաչուների հարձակումը Սևաստոպոլի վրա
Սևծովյան նավատորմը հետ է մղել վերջրյա անօդաչուների հարձակումը։ Այս մասին գրել է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։
«Վաղ առավոտյան մեր նավատորմը վերջրյա անօդաչու թռչող սարքերի հարձակում է հետ մղել։ Այս պահի դրությամբ ոչնչացվել է երեք օբյեկտ, որոնք փորձում էին ծովածոց ներթափանցել, մեր նավաստիները հրաձգային զենքից կրակ են բացել դրանց ուղղությամբ։ ՀՕՊ-ը նույնպես աշխատել է օդային թիրախի ուղղությամբ»,-թելեգրամյան ալիքում գրել է մարզպետը։
Նա նշել է, որ ռազմանավերը չեն տուժել։
«Թշնամու ոչնչացված ծովային ԱԹՍ–ների պայթյուններից կոտրվել են Լենինի 2 հասցեի շենքերի, Մոսկվայի տան ապակիները։ Մարդիկ չեն տուժել։ Մեր զինվորականները վստահ և հանգիստ հետ են մղել թշնամու անօդաչու սարքերի հարձակումը Սևաստոպոլի վրա»,-գրել է Ռազվոժաևը։
Ըստ մարզպետի` իրադրությունը վերահսկվում է, բոլոր օպերատիվ ծառայությունները պատրաստվածության են բերվել։
Նմանատիպ հոդվածներ
Երկու ռուս զինծառայող թեթև վնասվածքներով դիմել են Գորիսի ԲԿ
Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն են դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայո...
Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի այգիներում էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարած...
ՀՀ սահմաններին կուտակումներ կա՞ն. ՊՆ-ն պատասխանել է
Հաշվի առնելով մամուլում տարածվող բազմաթիվ լուրերն այն մասին, թե Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ կո...
ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈՒ ստ...