Պատասխանատվության ժամը գալու է ու եկել է. Արշակյան
ԱԺ-ում քննարկում են ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու հարցը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթից հետո, որը հայտարարեց՝ գալու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տալու ժամանակը, արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Այո՛, պատասխանատվության ժամը գալու է ու եկել է», - հայտարարեց Արշակյանը:
Նա նշեց, թե ընդդիմությունը թիրախավորել է երկու ուղղություն։ Առաջինը վարկային միջոցներով ձեռք բերված գույքը պետական պաշտոնյաներին որպես 100 հազարավոր դոլարների ունեցվածք վերագրելն է:
«Ո՞ւմ հայտնի չէ, որ ժամանակակից բանկային համակարգում, չունենալով 100 հազար դոլար, կարելի է ձեռք բերել գույք, որը քեզ չի պատկանում, բայց ունես 100 կամ 200 հազար դոլարի 10 տոկոսը կանխավճարի տեսքով ու ստաբիլ եկամուտ: Դա բերել ու ներկայացնել, որ պաշտոնյան ձեռք է բերել 100 հազար դոլարանոց սեփականություն, կարծում եմ, իրականությունից կտրված է, սին է»,- ասաց Արշակյանը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ընդդիմությունը սրանով փորձում է զուգահեռ տանել տարիներով ՀՀ պետական բյուջեի հաշվին հարստացած ու տասնյակ միլիոնավոր դոլարների գույքեր ու այլ միջոցներ ձեռք բերած «թալանչի պաշտոնյաների» հետ:
«Երկրորդ բանը, որ տեղի է ունենում, թիրախավորվում է դատական համակարգը, այնտեղ, որտեղ տասնյակներով քննվում են ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված հարցեր։ Հետևությունները թողնում եմ մեր հայրենակիցներին: Այո՛, գալու է ժամը ու, այո՛, վերադարձվելու են թալանված բոլոր գույքերը», - ընդգծեց Արշակյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Մենք դա Հայաստանին չենք պարտադրում». Բլինկենը` խաղաղության պայմանագրի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղ պայմանավորվածություննե...
Լաչինի միջանցքը բացելու դատարանի որոշումն անտեսելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության մի...
Միրզոյանի պատասխանը` ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների մասին հարցին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։ Այսպես...
Հիմա Արցախն ու Ադրբեջանը փորձում են խոսակցության ինչ-որ եզրեր գտնել. Սիմոնյան
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանը Արցախի դերը՝ որպես բանակցող, որպես Արցախի կարգավորմ...