Միրզոյանի պատասխանը` ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների մասին հարցին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։ Այսպես է նա պատասխանել Երևանում տարբեր քաղաքական շրջանակների կողմից ժամանակ առ ժամանակ անցկացվող հակառուսական գործողությունների մասին հարցին։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցում Միրզոյանն ընդգծել է, որ տասնյակ հազարավոր ռուսներ Հայաստանում ապրում են բավականին հանգիստ և հարմարավետ, վարում են իրենց բիզնեսը, աշխատում, և այս համատեքստում ոչ մի բողոք չի ստացվել։
Այս փաստը ակնհայտորեն վկայում է հակառուսական տրամադրությունների բացակայության մասին, նշել է նախարարը։
Ի
նչ վերաբերում է ցույցերին ու ակցիաներին, ապա, ըստ Միրզոյանի, Հայաստանի Սահմանադրությունն ու դրա օրենքները երաշխավորում են հավաքների ազատությունը, և դա վաղուց նորություն չէ։ Երկրի ղեկավարության դեմ ցույցեր շատ հաճախ են անցկացվում նաեւ Երեւանում, ասել է նա։
ՀՀ ԱԳ նախարարը հրաժարվել է մեկնաբանել ռուսաստանցի որոշ քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ղեկավարների Հայաստան մուտքի արգելքի հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Կարևոր է հանդիպումը մեր երկրներն իրար դեմ հանելու Արևմուտքի անամոթ փորձերի ֆոնին. ՌԴ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է մարտի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ...
Հիմա Արցախն ու Ադրբեջանը փորձում են խոսակցության ինչ-որ եզրեր գտնել. Սիմոնյան
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանը Արցախի դերը՝ որպես բանակցող, որպես Արցախի կարգավորման հար...
Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բե...
«Մենք դա Հայաստանին չենք պարտադրում». Բլինկենը` խաղաղության պայմանագրի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղ պայմանավորվածություններ ձեռք...