Միրզոյանը` տեղահանված հայ փախստականների ԼՂ և հարակից տարածքներ վերադարձի հարցի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատարի հետ՝ ապահովելու տեղահանված հայ փախստականների վերադարձը ԼՂ և հարակից տարածքներ: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրեց վարչապետի՝ ԱԳՆ-ին ուղղված երկու հանձնարարականների մասին, մեկը վերաբերում էր նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետով սահմանված ԼՂ-ից և հարակից շրջաններից տեղահանված հայերի վերադարձի առնչությամբ միջազգային մեխանիզմների գործարկմանը: Մյուսը վերաբերում էր ՄԱԿ-ի շրջանակներում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմի ուղղությամբ աշխատանքներ կատարելուն:
Միրզոյանը հայտնեց, որ ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից գրեթե անմիջապես հետո աշխատանքներ է սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարի հետ՝ ապահովելու փախստականների վերադարձը ԼՂ և հարակից տարածքներ, այն տարածքներ, որոնք այժմ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո: Եվ Միրզոյանի՝ ԱԳ նախարար նշանակվելուց հետո այդ աշխատանքները շարունակվել են:
«Կա նամակագրություն, իմ մասնակցությամբ տեղի է ունեցել նաև մի քանի հանդիպում: Հարցը շարունակվում է քննարկվել: Եվ վարչապետի հանձնարարականից հետո էլի հանդիպում է տեղի ունեցել՝ ոչ իմ մասնակցությամբ և բարձր հանձնակատարի ներկայացուցչի մասնակցությամբ»,-ասաց նախարարը:
Այնուամենայնիվ, հարցը քննարկվում է: Ըստ Միրզոյանի՝ խոչընդոտներ կան, և դրանք ադրբեջանական կողմն է հարուցում: Այստեղ ևս հայկական կողմը ձգտում է լինել առավելագույնս կառուցողական՝ գտնելու լուծումներ, որ 7-րդ կետում ամրագրվածը իրականացվի:
«Ինչ վերաբերում է ցեղասպանության կանխարգելման մեխանիզմին, այս ուղղությամբ ևս մենք վաղուց աշխատում ենք: Եվ հիմա առավել ևս ակտիվացրել ենք ջանքերը, որովհետև հիմա ակնհայտորեն, ինչպես բոլորը կարող են տեսնել, մասնավորապես ԼՂ հայ բնակչության համար իրական էթնիկ զտումների, իրական ցեղասպանության վտանգ կա: Սա նույնիսկ անթաքույց կերպով դրսևորվում է ադրբեջանական ամենաբարձր պաշտոնյաների խոսույթում»,- ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարը շեշտեց, որ այս ուղղությամբ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ն անելիքներ ունեն:
Նմանատիպ հոդվածներ
«Մենք դա Հայաստանին չենք պարտադրում». Բլինկենը` խաղաղության պայմանագրի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղ պայմանավորվածություննե...
Լաչինի միջանցքը բացելու դատարանի որոշումն անտեսելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության մի...
Կարևոր է հանդիպումը մեր երկրներն իրար դեմ հանելու Արևմուտքի անամոթ փորձերի ֆոնին. ՌԴ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է մարտի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ա...
Միրզոյանի պատասխանը` ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների մասին հարցին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։ Այսպես...