Ադրբեջանը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Ադրբեջանը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, տուժածներ չկան:
Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում:
Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Նմանատիպ հոդվածներ
Անկանոն կրակոցներ են արձակվել քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ-ն: Մարտի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը. բեկորներ են ընկել գծերի վրա
Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը: Այս մասի հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:Ապրիլի 1...
Խաչատուր Սուքիասյանին պատկանող ալրաղաց գործարանում փլուզում է տեղի ունեցել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայո...
Օրվա ընթացքում 2-րդ երկրաշարժը՝ Ադրբեջանում
Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Շամքորի շրջանում, հայտնում է հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։ Տեղե...