Խաչատուր Սուքիասյանին պատկանող ալրաղաց գործարանում փլուզում է տեղի ունեցել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում` Սիլաչի թաղամասում գտնվող ալրաղաց գործարանի քանդման աշխատանքների ժամանակ պատի փլուզում է տեղի ունեցել և բեկորները լցվել են մետրոպոլիտենի երկաթգծերի վրա։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Դեպքի վայր է ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պատասխանատուները։
Հիշեցնենք՝ հայտնել էինք, որ դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը. բեկորներ են ընկել գծերի վրա:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը. բեկորներ են ընկել գծերի վրա
Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը: Այս մասի հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:Ապրիլի 1...
Անկանոն կրակոցներ են արձակվել քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ-ն: Մարտի...
Երկրաշարժ` Իրան-Թուրքիա սահմանին. զգացվել է նաև Երևանում
Ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Ադրբեջանը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Ադրբեջանը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ...