Մբապպեն` Ֆրանսիայի հավաքականի նոր ավագ
Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբը որոշել է՝ ով կլինի ազգային հավաքականի նոր ավագը։ Ըստ L’Equipe-ի՝ դա հարձակվող Կիլիան Մբապպեն է։ Նա դարձավ Ուգո Լյորիսի իրավահաջորդը, ով Կատարում կայացած Աշխարհի առաջնությունից հետո ավարտեց հավաքականում իր ելույթները։
Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 66 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ: 2018 թվականին նա դարձել է Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնության հաղթող։
Մարտի 24-ին Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում կհյուրընկալի Նիդեռլանդների ընտրանուն։