Բոլորի մոտ հեռուստաալիքների հերթականությունը նույնը կլինի
Հայաստանում նախատեսվում է հեռուստաալիքների համար սահմանել հերթականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Այս պահի դրությամբ հեռուստաալիքների հերթականության հետ կապված որևէ կարգավորում չկա: Անկախ նրանից հեռուստացույց դիտում եք կաբելային որևէ օպերատորի միջոցով, թե հեռուստացույցի սովորական թվային ընդունիչով, կարգավորում չկա: Եվ շատ դեպքերում հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունները տեղ չեն գտնում տասնյակում, և ոչ լիցենզավորված, այլ հեղինակազորված հեռուստաընկերություններ հայտնվում են կաբելային հեռուստաընկերությունների տասնյակում: Նախագծով սահմանվում է, որ այսուհետ անկախ նրանից՝ քաղաքացիները դիտում են կաբելայինով, թե հեռուստացույցի թվային ընդունիչով, բոլորի մոտ ալիքների հերթականությունը կլինի»,-ասաց Գաբրիելյանը:
Նախապատվությունը տրվելու է հանրային հեռարձակողներին, հետո նաև՝ հանրապետական սփռում ունեցողներին, մայրաքաղաքային սփռում ունեցողներին: Իսկ մարզային հեռուստաընկերություները կլինեն մայրաքաղաքային սփռում ունեցողներից հետո:
Նմանատիպ հոդվածներ
«Դրոններով պտտվում էին, ձնով ծածկվեցի, որ չտեսնեն». երեկ մոլորված զինծառայողը պատմել է` ինչ է եղել
Այն տարածքը, որտեղ մոլորվել եմ, արդեն ճանաչում եմ, այդտեղով էլ եկել ու անցել եմ մեր կողմ։ Այս մասին 24News-ին  ...
ԱՀԱԶԱՆԳ. Ու՞ր են տեղափոխում Երևանի կտրած ծառերը. վաճառվո՞ւմ են
Երեկ վաղ առավոտից Երևանի կենտրոնում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները իրականացնում էի...
ՀՀ քաղաքացիները արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում. «Հետք»
«Հետք»-ը գրում է` մոտ 100 ՀՀ քաղաքացիներ արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում։ Նրանց տվյալներն օգտագ...
Դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչ...