ԱՀԱԶԱՆԳ. Ու՞ր են տեղափոխում Երևանի կտրած ծառերը. վաճառվո՞ւմ են
Երեկ վաղ առավոտից Երևանի կենտրոնում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները իրականացնում էին ծառերի հատում, ինչը դժգոհությունների ու քննադատությունների պատճառ էր դարձել հանրության շրջանում։ Մարդիկ դժգոհում են, որ մայրաքաղաքը զրկվում է առանց այդ էլ սակավ բուսականությունից և կասկածներ ունի, թե արդյոք իրապես այդ ծառերը ենթակա էին հատման։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Կասկադի տարածքում լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում հավաստիացրել էր, որ կտրված ծառերը հենց վաղը փոխարինվելու են առավել գեղեցիկ, կենսունակ ծառերով:
Սակայն Auroranews-ին ազազանգում են Երևանի բնակիչները` խնդրելու պարզել` ո՞ւր են տանում արդեն իսկ կտրատված ծառերը. նրանք կասկածներ են հայտնել, որ դրանք անօրինական վաճառվում են:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Auroranews-ին ասացին, որ փտած ծառերը, վարչական շրջանների դիմումների համաձայն, որոնք որ ուղարկվում են ՀՈԱԿ-ին, բաժանվում են անապահով բնակիչներին, կարիքավորներին, ովքեր որ վառելիքի կարիք ունեն:
«Որոշակի ծառեր, որոնք որ լրիվ փտած չեն և պիտանի են, դրանցից նախատեսում են նստարաններ և դեկորատիվ այլ առարկաներ պատրաստել, որոնք հետագայում կօգագործվեն այգիներում: Ինչ վերաբերում է կտրած ծառերի անօրինական վաճառքին, ապա դա ապատեղեկատվություն է: Ինչպես կարելի է վաճառել այդ փտած ծառերը»-նշեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հավելելով, որ այդ գործընթացը վերահսկվում է ՀՈԱԿ-ի կողմից, սակայն ընդհանուր վերահսկողություն քաղաքապետարանը իրականացնում է:
Նմանատիպ հոդվածներ
«Դրոններով պտտվում էին, ձնով ծածկվեցի, որ չտեսնեն». երեկ մոլորված զինծառայողը պատմել է` ինչ է եղել
Այն տարածքը, որտեղ մոլորվել եմ, արդեն ճանաչում եմ, այդտեղով էլ եկել ու անցել եմ մեր կողմ։ Այս մասին 24News-ին հայտնել է...
ՀՀ քաղաքացիները արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում. «Հետք»
«Հետք»-ը գրում է` մոտ 100 ՀՀ քաղաքացիներ արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում։ Նրանց տվյալներն օգտագործվել...
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Sputnik Ա...
Շրջափակման պատճառով լիսագորցիները զրկված են խմելու ջուր ունենալուց
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի ճանապարհային կապը մայրաքաղա...