ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներխուժել են Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատուն և պոկել ազգային դրոշը. Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Հնդկաստանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիային այն բանից հետո, երբ մարտի 19-ին մի խումբ ցուցարարներ ներխուժել են Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք և շենքի վրայից պոկել ազգային դրոշը։ Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը:
Ինչպես այսօր հայտնում Է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը, մարտի 19-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի «բարձրաստիճան դիվանագետը» կանչվել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ «վճռական բողոք» են հայտնել «անջատողական և ծայրահեղական տարրերի ձեռնարկած գործողությունների դեմ»։
«Ներկայացվել Է պահանջ՝ բացատրել բրիտանական պահնորդական ծառայության լիակատար բացակայությունը, որն այդ տարրերին թույլ է տվել ներթափանցել դեսպանատան շենք: Այդ առնչությամբ հիշեցրել են Վիեննայի կոնվենցիայով Միացյալ Թագավորության կառավարության հիմնական պարտավորությունները: Հնդկաստանն անընդունելի է համարում Մեծ Բրիտանիայի կառավարության անտարբերությունը Մեծ Բրիտանիայում Հնդկաստանի դիվանագիտական շենքերի և անձնակազմի անվտանգության նկատմամբ», - ասված է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ Հնդկաստանն ակնկալում է, որ Լոնդոնը կձեռնարկի անհապաղ քայլեր միջադեպին մասնակցած յուրաքանչյուր անձի բացահայտման, ձերբակալման և դատական հետապնդման համար, ինչպես նաև խիստ միջոցներ կձեռնարկի նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։
Լոնդոնում Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչության դեմ ակցիան կազմակերպել են Հնդկաստանի Փենջաբ նահանգի տարածքում անկախ սիկհական պետության՝ Խալիստանի ստեղծման կողմնակիցները. Փենջաբի բնակչության մեծամասնությունը կազմում են սիկհիզմի հետևորդները:
Սիկհ համայնքի որոշ ներկայացուցիչների հակահնդկական ելույթները Մեծ Բրիտանիայում սկսվել են այն բանից հետո, երբ հնդկական ոստիկանությունն ակտիվ գործողություններ է սկսել «Վարիս Փենջաբ Դե» («Փենջաբի ժառանգներ») խալիստանամետ խմբավորման և դրա առաջնորդ Ամրիթպալ Սինգհի դեմ:
Ինչպես այսօր հայտնել Է NDTV հեռուստաալիքը, այդ խմբավորման տասնյակ կողմնակիցներ են ձերբակալվել անցած հանգստյան օրերին: Ըստ այդ տեղեկատվության՝ Սինգհը թաքնվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չկա եռակողմ հայտարարության որևէ դրույթ, որը Բաքուն խախտած չլինի». Միրզոյան
Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն արձագանքել է Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարնի որոշմանը
Ռուսաստանի համար Միջազգային քրեական դատարանի որոշումներն իրավաբանորեն առոչինչ են, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկ...
Խաղաղության պայմանագիր լինելու է. Փաշինյան
«Խաղաղության պայմանագիր լինելու է, և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը բառացի ասաց՝ եթե ՀՀ-ն չընդունի իր պայմաններով դելիմիտացիան, խաղաղության պայմանագիր չի լինի․ Փաշինյան
Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել. նա բացահայտ, բառացի ասաց...