ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը բառացի ասաց՝ եթե ՀՀ-ն չընդունի իր պայմաններով դելիմիտացիան, խաղաղության պայմանագիր չի լինի․ Փաշինյան
Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել. նա բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները եւ համաձայնի այդ պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի նկատմամբ եւ բարձրագույն մակարդակով ձեռք բերված համաձայնությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել: Որովհետեւ 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալա Աթայի հռչակագրին, որով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,- ասաց նա:
Վարչապետը նկատեց, որ նմանատիպ մի հայտարարություն էլ ընդունվել է նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի կողմից, որտեղ ասվում է. «Պայմանավորվեցինք ձերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից, քննարկել եւ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991 թ Ալա Աթայի հռչակագրի»:
«Այս հայտարարություններից հետո, որը ուղիղ արձանագրում է, որ խորհրդային սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակով ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:
Պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի այս գործելակերպն է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե ԼՂ-ի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանմիզմներ են հարկավոր»,-ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղության պայմանագիր լինելու է. Փաշինյան
«Խաղաղության պայմանագիր լինելու է, և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չկա եռակողմ հայտարարության որևէ դրույթ, որը Բաքուն խախտած չլինի». Միրզոյան
Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն արձագանքել է Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարնի որոշմանը
Ռուսաստանի համար Միջազգային քրեական դատարանի որոշումներն իրավաբանորեն առոչինչ են, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի առաջարկը մեր նախագծի վերաբերյալ. Փաշինյան
Մի քանի օր առաջ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ արձագանք է ստացել Ադրբեջանից։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայ...