Ինչ են խոսել Պուտինն ու Սի Ծինփինը

 Չինաստանը վերջին տասը տարիների ընթացքում Սի Ծինփինի ղեկավարությամբ հսկայական առաջընթաց է գրանցել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ նախագահի հետ բանակցությունների սկզբում:

 

«Վերջին տարիներին Չինաստանը հսկայական թռիչք է կատարել իր զարգացման մեջ։ Ամբողջ աշխարհում դա իրական հետաքրքրություն է առաջացնում, և մենք նույնիսկ մի փոքր նախանձում ենք ձեզ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Չինաստանն առաջիկա տարիներին հետագա քայլերը կանի իր զարգացման ուղղությամբ և, անկասկած, կհասնի այն նպատակներին, որոնք Դուք դնում եք Ձեր առաջ»,-ասել է Պուտինը:

 

ՉԺՀ առաջնորդն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը Պուտինի ղեկավարությամբ զգալի հաջողությունների է հասել, և վստահություն է հայտնել, որ հաջորդ տարվա ընտրություններում ընտրողները կաջակցեն ՌԴ ներկայիս ղեկավարությանը:

Սի Ծինփինը ընդգծել է, որ, ինչպես և 10 տարի առաջ, ինքը հենց առաջինը Ռուսաստան է այցելել Չինաստանի ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո:

Քաղաքականություն

Պատահարներ