Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող կնոջը․ նա տեղում մահացել է

 Այսօր՝ մարտի 20-ին,  Երևանում Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Աերացիա թաղամասով անցնող գնացքի գծերի վրա քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամանել են իրավապահները, ինչպես նաև բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։

Բժիշկները նաև հավանաբար մահացածի հարազատներին տեղում բուժօգնություն ցուցաբերեցին, քանի որ նրանց ինքնազգացողությունը վատացել էր։
Պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա Ալվարդ Թ․-ն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար գնացքավարի ինքնությունը և ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ գնացքավարը նկատել է գնացքի գծերի վրայով անցնող քաղաքացուն, մի քանի անգամ շչակ է միացրել, սակայն դա օգուտ չի տվել, իսկ գնացքը չէր կարող կտրուկ արգելակել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Քաղաքականություն