Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ մահացու հրազենային վիրավորումով. ԱԱԾ-ն և ՔԿ-ն դեպքի մասին
Քիչ առաջ հայտնեցինք, որ ըստ մամուլի հրապարակման Որոտան համայնքում սահմանապահ է ինքնասպան եղել: Նշվում էր, որ ինքնասպան եղած անձն Աբովյանից էր, որտեղ երեկ հուղարկավորել են սահմանապահին։
Auroranews.am-ը կապ հաստատեց ԱԱԾ մամուլի բաժնի հետ, որտեղից հաստատեցին սահմնապահի մահվան լուրը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը` մարտի 11-ին:
Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ մանրամասներ ներկայացրեց դեպքից: Մասնավորապես, մարտի 11-ին N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ա․ Գևորգյանի դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ակտիվ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։ Իրականացվել է դեպքի վայրի զննություն, պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, զինծառայողներ։
Նմանատիպ հոդվածներ
Նվաստացրել է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը` հասցնելով ինքնասպանության. ՔԿ
2023թ․ մարտի 11-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մ...
Բանջար հավաքելիս նորածին երեխայի դի է գտել
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքում նորածին երեխայի դի են գտել։ Auroranews.am-ը կապ հաստատեց ՆԳՆ լրատվո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես է տեղի ունեցել ավտոբուսի վթարը, ով է վթարից զոհված կինը. ՆԳՆ-ն մասնրամասներ է հայտնում
ՆԳՆ-ն փրկարար ծառայությունը հաղորդել է դպրոցական ավտոբուսի վթարի մասին նոր մանրամասներ: Մասնավորապես նշվում է, որ...
Նախնական տվյալներով կա 21 տուժած. մանրամասներ` Սյունիքում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի վթարից
Նախնական տվյալներով կա 21 տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր...