Կադաստրի նախկին ղեկավարը մեղադրվում է համայնքային 18 մլն դրամանոց հողամասը յուրացնելու և թաքցնելու մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Նա մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամ արժողությամբ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) մեջ։
Ըստ կոմիտեի՝ նախկին պաշտոնյան, նպատակ ունենալով իրենը դարձնել Կոտայքի մարզի Արտավազ համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է ներառել և այդ եղանակով անհատույց օտարել շուրջ 17 մլն 940 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը։
Նախաքննության տվյալներով՝ իր մասնակցությունը թաքցնելու համար նա գույքը ձևակերպել է Արտավազ համայնքի երկու բնակչի անվամբ՝ համայնքի ղեկավարի օժանդակությամբ։ Այնուհետև, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, հողամասի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով այն ձևական առուվաճառքի պայմանագրով 1 մլն դրամով օտարվել է պաշտոնյայի ազգականին և վարորդին։
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարին և նրան օժանդակած երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, իսկ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
Ծանուցում․ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...