Պուտինը չէր ցանկանում երկրորդ ժամկետով առաջադրվել, նա միտք ուներ տեղափոխվել Իսպանիա. Պուգաչով
Նախկին բանկիր Սերգեյ Պուգաչովը DW-ին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը 2004 թվականին չէր ուզում գնալ երկրորդ ժամկետի և ցանկանում էր տեղափոխվել Իսպանիա։
1990-ական թվականներին Բորիս Ելցինին և նրա հաջորդին մոտ կանգնած նախկին բանկիր ու սենատոր Սերգեյ Պուգաչովի խոսքով՝ Ելցինի ընտանիքն է համոզել նրան իշխանության բերել Պուտինին։ Ինչպես պատմել է Պուգաչովը DW-ի հաղորդման ժամանակ, Ելցինը մինչ այդ երբեք չէր տեսել Պուտինին՝ մինչև այն խորհրդակցությունը, որտեղ հայտարարել է, թե Ստեփաշինի փոխարեն լինելու է Պուտինը: Այդ ժամանակ Ստեփաշինն ասել է Ելցինին, որ դա հսկայական սխալ է, քանի որ նա ոչնչություն է:
Պուգաչովը հիշում է, որ օլիգարխ Բորիս Բերեզովսկին նույնպես Պուտինի նշանակումը համարել է մեծ սխալ ու աղետ՝ նշելով, որ նա ոչնչի չհասած և ՊԱԿ-ից վտարված մարդ է, ով երազել է ինչ-որ մեկը դառնալ, բայց ոչինչ չի ստացվել, և անվանել է նրան «խոցելի մարդ»:
Նախկին բանկիրի պնդմամբ՝ ինքը՝ Պուտինը, ևս մտադիր չէր երկար մնալ իշխանության ղեկին և 2004 թվականին ընտրվել երկրորդ ժամկետով: Նա ցանկանում էր գումար ստանալ և մեկնել Իսպանիա բնակության: Պուգաչովն ընդգծել է, որ անմիջապես սկսված համատարած թալանի պատճառն այն էր, որ Պուտինն այդ պահին պարզապես չէր հավատում, թե կարող է երկրորդ անգամ նախագահ դառնալ։ Այդ ժամանակ խոսքն այն մասին էր, որ երկու տարվա ընթացքում թեկնածու կգտնեն և կանցկացվեն նոր դեմոկրատական ընտրություններ, սակայն իրավիճակը փոխվեց:
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...