Բանջար հավաքելիս նորածին երեխայի դի է գտել
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքում նորածին երեխայի դի են գտել։ Auroranews.am-ը կապ հաստատեց ՆԳՆ լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիլյանի հետ: Ոստիկանությունից հաստատեցին` ահազանգ եղել է:
Գաբրիելյանը մասնավորապես ասաց, որ երեկ` մարտի 20-ին, 15:30-ի հատվածում քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում, նորածնի դի կա:
«Մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է, քաղաքացին դին գտել է բանջար հավաքելու ժամանակ, սավանով կիսածածկված վիճակում իգական սեռի նորածնի դի»,- ասաց Գաբրիելյանը:
Նա հավելեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Կապ հաստատեցինք նաև Քննչական կոմիտե, որտեղից ասացին, որ րոպեներ անց թեմայի վերաբերյալ հայտարարություն կտարածեն:
Նմանատիպ հոդվածներ
Նվաստացրել է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը` հասցնելով ինքնասպանության. ՔԿ
2023թ․ մարտի 11-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մ...
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ մահացու հրազենային վիրավորումով. ԱԱԾ-ն և ՔԿ-ն դեպքի մասին
Քիչ առաջ հայտնեցինք, որ ըստ մամուլի հրապարակման Որոտան համայնքում սահմանապահ է ինքնասպան եղել: Նշվում էր, որ ինքնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիլոգրամներով թմրանյութ, ոսկեղեն, զենքեր և խոշոր գումար. ինչպես է Երևանում բացահայտվել դեպքը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես է տեղի ունեցել ավտոբուսի վթարը, ով է վթարից զոհված կինը. ՆԳՆ-ն մասնրամասներ է հայտնում
ՆԳՆ-ն փրկարար ծառայությունը հաղորդել է դպրոցական ավտոբուսի վթարի մասին նոր մանրամասներ: Մասնավորապես նշվում է, որ...